Իսմայիլովը մենամարտի ընթացքում կոտրել է Եմելիանենկոյի քիթը
Խառը ոճի մարտերի մարզիկ Մահոմեդ Իսմայիլովը ACA 107 մրցաշարի մենամարտի ընթացքում կոտրել է Ալեքսանդր Եմելիանենկոյի քիթը: «Championat.com»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում: Նախապես պլանավորված էր, որ մենամարտը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին Մոսկվայում, բայց COVID-19 համաճարակի պատճառով այն հետաձգվել է մինչև հուլիսի 24-ը:
Մենամարտը երրորդ ռաունդում ավարտվել է նոկաուտով: Այս հաղթանակը 34-ամյա Իսմայիլովի կարիերայում 16-րդն էր, նա ունի երկու պարտություն և մեկ ոչ-ոքի: 38-ամյա Եմելիանենկոն ութերորդ անգամ պարտվեց, նա ունի 28 հաղթանակով և մեկ ոչ-ոքի:
Իսմայիլովը նշել է, որ այս հաղթանակը յուրահատուկ էր նրա համար, քանի որ մրցակիցը իր համար հատուկ մարտիկ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները