Իրանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին իր ինքնաթիռին վտանգավոր հեռավորության վրա մոտենալու համար
Թեհրանը միանշանակ պատասխան միջոցներ կձեռնարկի Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ ամերիկյան կործանիչը մոտեցել էր իրանական ուղևորատար ինքնաթիռին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի թողնի անպատասխան թշնամական գործողություններն Իրանի ժողովրդի դեմ և երբ գա ճիշտ ժամանակը, կտրուկ և հետևողականորեն կարձագանքի անհիմն արարքին»,- նրա խոսքը հրապարակել է «Mehr» գործակալությունը:
Ըստ նրա, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խախտել է օդային երթևեկության միջազգային կանոնները:
«ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը Սիրիայում անօրինական է, ինչպես նաև նրանց կործանիչների առաքելությունը: Կարևորն այն է, որ ոչ ոք ԱՄՆ-ին թույլ չի տվել կործանիչներով ստուգել քաղաքացիական ինքնաթիռները: Դա ապօրինի է և վտանգի տակ է դնում քաղաքացիական անձանց, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ, չնայած ԱՄՆ հավաստիացումներին, այնուամենայնիվ անվտանգ հեռավորություն չի պահպանվել»,- ասել Մուսավին:
Նա հավելել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների դեմ միջոցներ կձեռնարկի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան