Լոնդոնի փողոցներում ներքնազգեստի փոխարեն դիմակ հագած մերկ տղամարդ է քայլել
Լոնդոնում մերկ տղամարդը, ներքնազգեստի փոխարեն դիմակ հագած, քայլել է փողոցով: Daily Mail-ի տարածած տեղեկատվությունը և լուսանկարը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Քայլարշավը կատարել է 32-ամյա մարզիկ և բլոգեր Թիմոթի Շիֆը: Նա լուսանկարները տեղադրել է սոցիալական ցանցերում:
Դրանով տղամարդը ծաղրում է Անգլիայում կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակումների ներդրումը: Ըստ այդմ, երկրի բնակիչներից հուլիսի 24-ից պահանջվում է դիմակներ կրել հասարակական վայրերում:
Մեծ Բրիտանիայում գրեթե 298 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 45 հազարը: