Կապի մեջ կլինենք ՌԴ գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միանում է գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան:
«Համաձայն ենք ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային խախտումների և անվերականգնելի կորուստների:
Կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով»,- նշված է ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
- Դեսպանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական կառույցների հասարակական գործիչների հետ
- Մոսկվայում ադրբեջանցին ծեծի է ենթարկել ոստիկանին