Պետդումայի պատգամավորը՝ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
«Ռուսաստանում հիմք չկա հայ-ադրբեջանական դիմակայության զարգացման համար»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը NSN պորտալին տված հարցազրույցում:
Նախօրեին հաղորդվել էր, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ «Սալարևո» մետրոյի կայարանի մոտակայքում՝ «Հայկական տուն» ռեստորանի հարևանությամբ, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել ադրբեջանական և հայկական համայնքի ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի ադրբեջանցիների միության փոխնախագահ Էլունուր Հուսեյնովը և հայտնել, որ իրենց համայնքի ներկայացուցիչները հետաքննում են դեպքի մանրամասները:
«Այս սադրիչ խմբերը իրար մեջ հաշիվներ են մաքրում ինչ-որ ֆինանսական հիմունքներով», - նշել է Ռաշկինը:
Նրա կարծիքով՝ ուժային միջոցները բավարար կլինեն մայրաքաղաքում հասկանալու բախումների պատճառը և դրանք տեղայնացնելու համար:
«Այստեղ չի լինի այն շարունակությունը, ինչ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած տարածքում»,- ասել է խորհրդարանականը:
Անցած գիշեր Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել երկու համայնքների ներկայացուցիչների միջև: Դրանց ժամանակ հայերից մեկին դանակահարել են և նա ստացել էր բժշկական օգնություն: Ընդհանուր առմամբ, անկարգությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 25 մարդ, նրանք կասկածվում են խուլիգանության և անկարգությունների մեջ:
ՀՀ դեսպան Վարդան Տողոնյանը դեպքը անվանել է կազմակերպված սադրանք: Իր հերթին, Ռուսաստանի ադրբեջանցիների միությունը հայտարարել է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչներն էլ ավերել են ադրբեջանցու սեփականություն հանդիսացող «1001 գիշեր» ռեստորանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին