Ջոնսոնը ընդունում է համաճարակի սկզբում թույլ տված սխալները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել, երբ Միացյալ Թագավորությունում սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը:
«Առաջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում մենք ինչպես հարկն է չէինք հասկանում վիրուսի հետ կապված խնդիրը»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին ասել է Ջոնսոնը բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում:
Նրա խոսքով, բրիտանական իշխանությունները համաճարակի նախնական փուլում չեն պատկերացրել մարդուց մարդ վիրուսի ասիմպտոմ փոխանցման մասշտաբը: Ջոնսոնը համաձայնել է, որ պետք է դասեր քաղել կատարվածից:
«Միգուցե ինչ-որ բան կար, որ մենք կարողանայինք այլ կերպ անել, և, իհարկե, ժամանակ կգտնվի հասկանալու համար, թե կոնկրետ ինչ կարող էինք այլ կերպ անել»- հավելել է նա:
Հուլիսի 24-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում գրանցվել է COVID-19 վարակի գրեթե 300 հազար դեպք, մահացել է ավելի քան 45,5 հազար մարդ:
Երբ կորոնավիրուսային համաճարակը հասավ Եվրոպա, Մեծ Բրիտանիան երկար ժամանակ մնաց այն եզակի եվրոպական երկրներից մեկը, որտեղ կարանտին և այլ կանխարգելիչ միջոցներ չներդրվեցին վարակի տարածումը կանխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի