Ռոստովի մարզի ծննդատնից նորածին են գողացել
Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում անհայտ անձը ծննդատնից նորածին է գողացել: «Գազետո ռու»- փոխանցմամբ, այդ մասին հայտնել են տեղի ոստիկանության քննչական վարչությունից:
«Ըստ հետաքննության տվյալների՝ 2020 թվականի հուլիսի 25-ին, ժամը 3-ի սահմաններում, անծանոթ անձը Սալսկի շրջանի Կենտրոնական տարածքային հիվանդանոցի ծննդատներից առևանգել է նորածին երեխայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առևանգվել է արական սեռի նորածին: Այժմ քննիչները տեղում աշխատանքներ են տանում: Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի