ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիայից չի ստացել Սուրբ Սոֆիան պահպանելու անհրաժեշտ երաշխիքներ
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիայից դեռ սպասում է Սուրբ Սոֆիայի տաճարի պահպանության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, կազմակերպությունում պատմել են, որ թուրքական կողմը դեռ անհրաժեշտ երաշխիքներ չի ներկայացրել տաճարի կոնստրուկցիաների, ինչպես նաև ներքին տարրերի պահպանության վերաբերալ։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ նամազ անցկացնելու մասին։ Առաջին համընդհանուր աղոթքը կայացել է հուլիսի 24-ին։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի, որից հետո ընդգրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Այա Սոֆիայում տեղի ունեցած մահմեդականների ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է Էրդողանը
- Փամուք․ «Սբ․ Սոֆիան մզկիթի վերածել նշանակում է հայտարարել Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին»
- Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը
- Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին
- Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարները կփակվեն միայն նամազի ժամանակ
- Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար
- Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը կանցկացվի հուլիսի 24-ին
- Թուրքիան արձանագրություն է ստորագրել՝ Սուրբ Սոֆիան որպես համաշխարհային ժառանգություն պաշտպանելու համար