Կանաչած Սևանում լողալն առողջության համար խիստ վտանգավոր է. Վահագն Վարագյան
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական նախաձեռնության հիմնադիր համագումարի ժամանակ հայտնեց նախաձեռնության անդամ Վահագն Վարագյանն անդրադարձել է Սևանա լճի կանաչմանն ու բացատրել, թե ինչու է նման պայմաններում Սևանա լճում լողալը մարդու առողջության համար վտանգավոր:
«Բացատրեմ, թե ինչու՞ է ստեղծված իրավիճակում Սևանում լողալը մարդու առողջության համար խիստ վտանգավոր
Սևանա լճի կանաչումը նշանակում է, որ ցիանոբակտերիաների, ավելի հանրամատչելի լեզվով ասած՝ կապտականաչ ջրիմուռների քանակը չափից ավել շատացել է ջրային ավազանում: Այս բակտերիաները մարդկանց մոտ կարող են մի շարք լրջագույն առողջական խնդիրներ առաջացնել՝ ստամոքսաղիքային, մաշկային, շնչառական, ինչպես նաև սրանք ազդում են նյարդային համակարգի վրա:
Սրանցով հարուստ ջրերում լողալու դեպքում մաշկի վրա կարող են կարմրություններ ի հայտ գալ, քոր, այրոցի զգացողություն և այլն: Որովայնի հատվածում կարող է սուր ցավեր դրսևորվել, քթի փակվածություն, աչքերի շրջանում քոր և նույնիսկ շնչարգելության թույլ դրսևորոմներ: Սրանք նաև տարատեսակ խրոնիկ հիվանդություններ են առաջացնում:
Ամռանը ցիանոբակտերիաների չափից ավել բազմացման հետևանքով (իսկ Սևանը կանաչել է հենց այդ պատճառով) ջրի pH-ը դառնում է ավելի հիմնային՝ դրանով նպաստավոր պայմաններ ստեղծելով պոլիոմելիտի վիրուսի և խոլերայի բակտերիաների զարգացման համար, իսկ սա նոր համաճարակի վտանգ է առաջանում:
Կորոնավիրուսը մեզ բավարար չէ՞: Մեկ այլ կարևոր վտանգներից է ցիանոբակտերիաներով հարուստ ջրերից ձկների օգտագործումը մարդկանց կողմից, որը խիստ վտանգավոր է, և կարող է մարդու ստորին վերջույթների նյարդային և մկանային համակարգերի խնդիրներ առաջացնել:
Հարգելիներս՝ կանաչած Սևանում լողալը առողջության համար խիստ վտանգավոր է: Չկա մասնագետ, կրկնում եմ՝ չկա մասնագետ, որ հակառակը կպնդի»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզպետը խոստովանեց՝ աշխատանքներ տարվում են, բայց բավարար չեն
- Ամեն ինչ անում ենք՝ Սևանա լճից հավելյալ ջրառի առիթ չունենանք. Ջրային կոմիտեի նախագահ
- Սևանա լճի ծաղկումը կշարունակվի
- Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է 3 սանտիմետրով
- Միջոցառումներ չիրականացնելու դեպքում Սևանա լիճը կարող ենք կորցնել. փոխնախարար
- Ի՞նչ է սպասվում Սևանա լճին այս տարի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին