Ապրիլյանում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 42 տարեկան։ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Օնիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլի 2-ին Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, օգնության հասնելով 112 դիրքի անձնակազմին՝ անմիջապես նետվել է մարտի: Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել են նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն, խմբի ամբողջ կազմը ընկել է քաջի մահով:
«Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի և հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»,- ապրիլյան պատերազմի հերոս, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի վերջին բառերն են:
Օնիկ Գրիգորյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ 1995-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Ավարտել է ԱրՊՀ «Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն» բաժինը։ Օնիկը երկու անչափահաս երեխաների հայր էր: Դուստրը` Տաթևը` 16 տարեկան է, որդին` Հովհաննեսը` 11տարեկան:
Ծառայության ընթացքում փոխգնդապետը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միշտ աչքի ընկելով բացառիկ բարեխղճությամբ ու նվիրվածությամբ։ Հաշվի առնելով Օնիկ Գրիգորյանի մասնագիտական բարձր ունակություններն ու ծառայողական փորձը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2016թ. հունվարին նշանակվել է ՊԲ Ն զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։
Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգևատրվել է «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։ Ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության համար փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններով:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանում հերոսացած տանկիստ Արտակ Պետրոսյանն այսօր կդառնար 23 տարեկան
- Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 25 տարեկան
- Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին
- Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Ապրիլյանում զոհված Գևորգ Գևորգյանի ծննդյան օրն է
- Հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկ Նիկոլայ Օսիպյանի
- Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է