Գերմանական բանակը կփոխհատուցի գեյ զինվորներին
Գերմանիայի զինված ուժերը փոխհատուցելու են իրենց շարքերում խտրականության ենթարկված գեյ զինծառայողներին: Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է նման բովանդակությամբ օրինագծի պատրաստման մասին: Ըստ «Լենտա ռու»-ի, նման տեղեկատվություն է հայտնել «Spiegel»-ը:
Հստակեցվում է, որ խոսքը գնում է հենց դրամական վճարումների մասին, այլ ոչ թե որևէ արտոնությունների կամ ծառայությունների: Օրինագիծը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր և կանդրադառնա խտրականությունից տուժած այն զինծառայողների վրա, որոնք գեյ զինծառայողներին իրենց կողմնորոշման մասին բացահայտ հայտարարելու իրավունք տալու պահից՝ 2000 թվականից հետո ընկած ժամանակահատվածում ենթարկվել են բռնության:
Առաջին հերթին փոխհատուցում կստանան նրանք, ովքեր զինվորական դատարանի առաջ են կանգնել համասեռամոլ գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել փոխադրաձ համաձայնությամբ. մինչև 1960-ականների որոշակի ժամանակահատվածը այն ապօրինի էր համարվում:
Հետագայում ոչ ավանդական կողմնորոշման կրողներն այլևս չէին դատվում և վտարվում զինվորականների շարքերից, բայց նրանց չէին վստահում ղեկավար պաշտոններ:
2000 թվականից սկսած՝ միասեռականներին, լեսբիներին և բիսեքսուալներին թույլ են տվել ծառայել Բունդեսվերում, իսկ 2014 թվականից ի վեր տրանսգենդերներին է թույլատրվել դա անել:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի