Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Տողանյան
Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է հայերի հետ, քննարկել այն դեպքերը, որոնք այս օրերին տեղի են ունենում ՌԴ-ում հայերի ու ադրբեջանիցների միջև:
Դեսպանի խոսքով, հայերը պետք է լինեն կազմակերպված, իրենց խնդիրը չէ պատասխանել այն քայլերին, որոնք արվում են:
«Այդ քայլերը շատ լավ կազմակերպված, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեցող քայլեր են, օրինակ, վառում են խանութ, որպեսզի դուք գնաք ու պատասխանեք: Բնականաբար, այդ արարքը հանցագործություն է, Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերը, Մոսկվայի կառավարությունը տեղյակ են:
Կազմակերպված ագրեսիա է, կարելի է ասել տնտեսական ագրեսիա, կազմակերպված պրովակացիա: Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր: Մենք շատ լավ հասկանում ենք, որ իմաստը խարխլելն է ազգամիջյան հնարավոր բալանսը Ռուսաստանում, հայությանը հնարավորինս հունից հանելը և կոնֆլիկտ ստեղծելը»,- ասաց Վ.Տողանյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը կփորձի պարզել՝ ինչպես է սկսվել ամեն ինչ, բայց փաստը կա՝
մեքենաներ են վառել, մարdկանց են ծեծել, դանակահարված մարդիկ կան, պաշտոնապես չորս հոգի է դիմել հիվանդանոց, բայց գիտեն, որ շատ են տուժածները:
«Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան, որովետև 150 միլիոնանոց երկրի մասին է խոսքը, որտեղ ապրում են 2-3 միլիոն հայեր, նաև ադրբեջանցիներ, կան սադրիչներ, պատվիրատուներ»,- ասաց դեսպանը:
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում, որն իր էջում հրապարակել է մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան