Կասեցումներ՝ Արթիկում
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Կառավարությունից հայտնում են, որ Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Հուլիսի 25-ին տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի քանի շինանյութի խանութների ու գազալցակայանների գործունեությունը: Դիտարկված հիմնական խախտումները կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների ու ջերմաչափերի հետ:
Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է:
Կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։
Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետներն ամենօրյա գրաֆիկով շարունակում են լայնածավալ վերահսկողական գործառույթներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի