Իրավապահները Մոսկվայի դատարանին միջնորդել են կալանավորել երեք ադրբեջանցու
Ոստիկանությունը խնդրում է ձերբակալել Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցների: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաքի Կուզմինսկու դատարանից:
«Դատարանը քննչական մարմնից միջնորդություններ է ստացել Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, նրանք կասկածվում են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանություն »)»,- հայտնել են դատարանում:
Դիմումների քննարկումը շուտով կսկսվի:
Բոլոր երեքն էլ ադրբեջանցի են, որոնք մասնակցել են Մարինոյի շրջանում ՀՀ քաղաքացիների հետ ծեծկռտուքին:
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Մարինոյի շրջանում տեղի են ունեցել մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ հայաստանցիների և ադրբեջանցիների միջև, որոնցից մեկը վերածվել էր ծեծկռտուքի: Մեկ մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը խուլիգանության և ավազակության հատկանիշներով գործ է հարուցել: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 34 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի ոստիկանությունը հերքել է հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումների լուրը
- Հայ-ադրբեջանական ծեծկռտուքի ևս 9 մասնակից է ձերբակալվել Մոսկվայում
- Մոսկվայում շաբաթ օրը կրկին բախումներ են տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
- Երևանի և Բաքվի ԱՄՆ դեսպանատների համատեղ հայտարարությունը
- Փաշինյանը՝ ՌԴ-ում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումների մասին
- Ադրբեջանցիների վանդալիզմը՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում
- Ռուսական ԴԱԾ-ից հայ համայնքին հավաստիացրել են՝ ովքեր ներգրավված են հանցագործություններում, խստորեն պատժվելու են
- Պետդումայի պատգամավորը՝ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
- Կապի մեջ կլինենք ՌԴ գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով. ՄԻՊ
- Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել չպատասխանել Ադրբեջանցիների սադրանքներին
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին