Մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ, սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տեսչական մարմնի մասնագետները եղել են այդ պահին գործող 9 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Բոլոր 9 տնտեսավարողների մոտ էլ արձանագրվել են խախտումներ: Տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:
Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից, ինչը նշանակում է, այդ նորմի պահպանումը լինելու է ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն
- Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար առաջնային կսուբսիդավորի արդեն նման բիզնես ունեցողին
- ՍԱՏՄ. Տավուշի մարզում 11 սպանդանոց կառուցման փուլում է
- ՍԱՏՄ-ն Գում-ի շուկայի մսի վաճառքի կետերում արձանագրած դեպքերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի