Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոնին Մոսկվայի մարզում մահացած են գտել
Կամավորներն ու փրկարարները Մոսկվայի մարզում գտել են ազատ ոճի ըմբշամարտի 1964թ.-ի օլիմպիական չեմպիոն, մարզական լրագրող Ալեքսանդր Իվանիցկինի դին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են որոնողական-կամավորների «Լիզա Ալերտ» ջոկատից, որը որոնում էր անհայտ կորածին:
«Ցավոք, Իվանիցկին մահացել է: Նրա մարմինը հայտնաբերվել է»,- ասել է ջոկատի ներկայացուցիչը:
Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել են, որ դին գտել են գետում: «Նա խեղդվել է: Ըստ նախնական տվյալների՝ Իվանիցկինի մահը քրեական բնույթ չունի»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 22-ին Իվանիցկին Ռուզի գետի մերձակա անտառն է գնացել սունկ հավաքելու համար: Նրա իրերը և հեռախոսը գտնվել են Վեյնա գետի մերձակայքում: Ինչպես ենթադրել է նրա որդին, հայրը ջուրը մտնելուց հետո կարող էր սրտի խնդիրներ ունենալ:
Որոնողական աշխատանքի մեջ ներգրավվել են ոստիկաններ, ջրասուզակներ, կամավորներ և փրկարար ուղղաթիռ:
Ալեքսանդր Իվանիցկինը խորհրդային ազատ ոճի ըմբիշ է, 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Նա մեկնաբանել է 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բացումն ու փակումը, ԽՍՀՄ պետական ռադիոյի և հեռուստատեսության սպորտային ծրագրերի գլխավոր խմբագիրն էր, դասավանդում էր Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները