26.07.2020. Կորոնավիրուսից 5 հիվանդ է մահացել, գրանցվել է 321 նոր դեպք
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել ևս 321 մարդու մոտ, առողջացել է 235 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած, մահացել է 925 մարդ, որից 220-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157152 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 հիվանդ
- 24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ
- 23.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, գրանցվել է 469 նոր դեպք
- 22.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 21.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին