Արմեն Ավետիսյան. Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում
Երեկ կեսօրին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքաում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ, հակահայկական բողոքի հավաք են կազմակերպել «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսերով: Այս մասին գրում է «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Նրա որակմամբ, սա ոչ այլ ինչ է, քան ռազմատենչ կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում և միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում:
«Իսկ հակահայկական բողոքի հավաքից հետո, նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի և դիմել փախուստի:
Սա շատ վտանգավոր միջադեպ է և կարծում եմ Վրաստանի իրավապահ մարմիները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ մեղավորներին պատժելով օրենքի ամբողջ խստությամբ: Հակառակ դեպքում այն հղի է անկանխատեսելի և անցանկալի հետևանքներով»,-գրել է Արմեն Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապահները Մոսկվայի դատարանին միջնորդել են կալանավորել երեք ադրբեջանցու
- Հայ-ադրբեջանական ծեծկռտուքի ևս 9 մասնակից է ձերբակալվել Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին