Գագիկ Ջհանգիրյանի, Կարեն Անդրեասյանի, Արտակ Զեյնալյանի փոխարեն՝ ինչո՞ւ Վահրամ Ավետիսյանը
«Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն են որոշակի դիրքորոշում ձևավորել, թույլ տվեք այդ առումով որևէ մեկնաբանություն չանել»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Վահրամ Ավետիսյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելուց հետո հնչած բողոքներին:
Լրագրողները հիշեցրեցին, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու նախկին քաղբանտարկյալները բաց նամակով դիմել են պատգամավորներին՝ կոչ անելով դեմ քվեարկել մի մարդու թեկնածությանը, որի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղել է Վճռաբեկ դատարնի քրեական պալատի նախագահ և ինքն է դակել «Մարտի 1»-ի գործով մեղադրական դատավճիռները։
Մակունցը նկատեց, որ, բոլոր դեպքերում խոսքը մի մարդու մասին է, որն անմիջական մասնակցություն չի ունեցել որևէ դատավճռի կամ դատական գործի քննության հետ, բայց և նկատեց, որ չի ճանաչում թեկնածուին, ծանոթացել է կենսագրությանը, այդ պահին ունի դրա վրա հիմնված միայն նախնական տպավորություն:
Մակունցի խոսքով, ՍԴ դատարանի դատավորի թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին, ներկայացրել է կառավարությունը և ԱԺ-ն, այդ թվում «Իմ քայլը» խմբակցությունը բավարար ժամանակ ունի, որպեսզի կարողանանք թեկնածուին մեզ հուզող բոլոր հարցերն ուղղել ինչպես ԱԺ նիստերի դահլիճում, այնպես էլ առանձին հանդիպում կազմակերպելով:
Խմբակցության ղեկավարի խոսքով, այդ հանդիպումից հետո, որը կլինի այս շաբաթ, իրենց հուզող հարցերի պատասխանները, բոլոր հանգամանքները պարզելուց հետո պատգամավորներն կձևավորեն իրենց դիրքորոշումը:
«Ինչ թեկնածու էլ առաջադրվեր, միևնույն է, որոշակի իրարանցում լինելու էր այդ թեկնածուի անվան շուրջ: Կլինեին շհառու խմբեր, որոնք ավելի լավ կճանաչեին թեկնածուին և իրենց կարծիքը կարտահայտեին»,- հայտարարեց Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչու առաջադրվեց Վահրամ Ավետիսյանի թեկնածության , երբ շրջանառվում էին Գագիկ Ջհանգիրյանի, Կարեն Անդրեասյանի, Արտակ Զեյնալյանի անունները:
«Կառավարությունն ազատ է ներկայացնել ցանկացած թեկնածուի, իսկ ԱԺ-ն կարծիք կձևավորի և այն կներկայացնի», եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին