Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին
Կորոնավիրուսային համաճարակի և արտակարգ դրության այս օրերին իշխանական մի շարք արտոնյալ ներկայացուցիչներ զբաղված են բազմամարդ «փարթիներ» կազմակերպելով, որոնք, բնականաբար, անպատիժ ու անհետևանք են մնում։
antifake.am-ը գրում է, որ երեկ Սևանա լճի «Սպիտակ Շորժա» («White Shorja») անունով լողափում, որը պատկանում է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին, մեծ և բազմամարդ փարթի է կազմակերպվել Հայկ Սարգսյանի, նրա մտերիմների և հարյուրից ավելի անձանց մասնակցությամբ։
Իշխանական պատգամավորի կազմակերպած լողափնյա փարթին, որի ընթացքում երգել է նաև Գոռ Սուջյանը, անցնում է քեֆ ուրախությամբ ու պարերով։ Երեկոն լողափին ավելի թեժ է՝ դիսկոտեկայով ու ավելի շատ մարդկանց մասնակցությամբ։ Հայկ Սարգսյանն ինքն էլ պարում ու նկարում է թեժ խնջույքը։
Խնջույքը պլանավորված է եղել դեռևս 10 օր առաջ, որի վերաբերյալ համապատասխան հայտարարություն է տեղադրվել «White Shorja»-ի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում՝ հրավիրելով մարդկանց վճարել և մասնակցել համերգին կամ ամբողջ օրն անցկացնել լողափում, ինչը, համաձայնեք, բավարար ժամկետ է իրավապահների կողմից արձանագրվելու և կանխվելու համար։
Սա այն դեպքում, երբ ոստիկանությունն ամեն օր հորդորում է բնության գրկում 5 հոգուց ավելի անձանցով չհավաքվել և դադարեցնում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որոնք խախտում են այս կանոնները։ Իսկ այսօր ոստիկանությունը խստացված «ռեյդեր» է իրականացրել Սևանա լճի լողափերին՝ տուգանելով առանց դիմակի հանգստացող մեր քաղաքացիներին։
Իշխանական պատգամավորի կազմակերպած արտոնյալ խնջույքի արտոնյալ մասնակիցների կողմից դիմակի և սոցիալական հեռավորության բացակայության մասին, բնականաբար, ավելորդ է նշելը։
Սա դեռ ամենը չէ. տեսանյութերից պարզ է դառնում, որ փարթիի ժամանակ մասնակիցները օգտագործում են նարգիլե, մի բան, ինչն արգելված է դեռևս մայիսի 17-ին պարետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշմամբ, որը խախտելու համար տասնյակ օբյեկտների գործունեություն է դադարեցվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին