Մակույկում հայտնված պաշտոնյաները՝ առանց դիմակ, հեռավորության ու ներողության
Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է իշխանական պատգմավոր Հայկ Սարգսյանի՝ տարածած ներողության տեքստին, լուսանկարներ հրապարակել՝ ակնարկելով, որ Սարգսյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը։
«Առաջին նկարում պատգամավոր Հայկը փարթիի օրը ցերեկը դրամարկղն է ստուգում:
Երկրորդ նկարում նույն օրը երեկոյան բուն փարթին է, որտեղ Հայկը փոխել է հագուստը:
Երրորդ նկարում Հայկն ասում է, թե իբր մի պահ հայտնվեց այդ վայրում ու հրապարակում է ոստիկանի արդեն հաջորդ օրվա այցն ու արձանագրության կազմումը:
Չորրորդ նկարում նախարար ու մարզպետ շատ պատահական մի պահ հայտնվել են նավակի վրա ու ներողություն են խնդրում դիմակ չկրելու համար»,-նշել է նա։
Առաջին նկար
Երկրորդ նկար
Երրորդ նկար
Չորրորդ նկար
Նշենք, որ Դեբեդ գետում ռաֆթինգի տեսանյութը հրապարակել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում։ Մակույկում են նույն Հայկ Սարգսյանը, Արարտի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարպետ Ռոմանոս Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։ Ինչպես երևում է, նրանք այստեղ էլ առանց դիմակների են ու չեն պահպանել սոցիալական հեռավորություն, ինչպես պահանջում է պարետատունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Սարգսյանն իրեն առանց դիմակի նկարելը պատվեր է որակում
- Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին