Մոսկվայում կանխվել է ահաբեկչություն
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի հետ միասին, կանխել են ահաբեկչական կազմակերպության գործունեությունը, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում: Այս մասին գրում է Ria-ն։
«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի ՆԳՆ-ի և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ միասին, ճնշել են ահաբեկչական կազմակերպության այն անդամի գործունեությունը, որը պլանավորում էր ահաբեկչական գործողություն կատարել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ահաբեկիչը սպանվել է ձերբակալման փորձի ժամանակ. Նրան գտել են Խիմկիի լքված ավտոտնակների տարածքում, նա «կրակ է բացել իրավապահների վրա ՝ ավտոմատ հրազենից», և նրան պատասխանել են կրակով:
Դեպքի վայրի զննությամբ տղամարդու մոտ հայտնաբերել են AKS-74U մակնիշի ինքնաձիգ, երկու F-l նռնակ, 1 RGD նռնակ:
Ասվում է, որ հանցագործը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի էր, որ Մոսկվայում բնակվում էր վարձով։ Կալանավորվել է նրա եղբայրը։ Ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածը կապեր է ունեցել Սիրիայում միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա