Մարտական հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով
Մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով հուլիսի 25-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները, խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին տրվել են համապատասխան ցուցումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան