
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1137 դեպք: Ապաքինվել է ևս երկու պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 922։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6439 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326֊ը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին