Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներից վերցված դոպինգ-նմուշները 10 տարի կպահպանվեն
Թեստավորման միջազգային գործակալության /ITA զեկույցում ասվում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ և ընթացքում հավաքված դոպինգ- նմուշների պահոցը անվտանգ և մշտական հսկողության տակ կլինի, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է, որ ITA- ն ավարտել է նմուշների երկարատև պահպանման համար անվտանգ հաստատության կառուցումը, որտեղ կպահվեն բոլոր փորձանմուշները։
2016թ․ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում, հակադոպինգային ծառայությունները հավաքել են գրեթե հինգ հազար նմուշ: Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներից վերցվածները կպահպանվեն տասը տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները