Չընդունված դիմորդները նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը
Բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվեց հանդիպել։ Ակցիայի մասնակիցներն էլ մերժեցին փոխնախարար Թամրազյանի հետ հանդիպման առաջարկը։
Ակցիայի մասնակիցները հեռացան նախարարության շենքի դիմացից, նստեցին հարակից՝ Վ. Սարգսյան-Խորենացի խաչմերուկում, փակեցին ճանապարհը։
Ոստիկանության ներկայացուցիչները նախ հայտարարեցին, որ գործողություններն ապօրինի են, ապա կարմիր բերետավոր ոստիկանները նրանց հեռացրեցին ճանապարհից։
«Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբանական խմբի ղեկավար Ա. Կոչուբաևը հայտարարեց, որ երեք մասնակից տեղափոխvել են ոստիկանության Կենտրոնի բաժնում, քիչ անց այնտեղ կմեկնեն իրավաբաններ։
Նա հորդորեց մնալ այգում, որևէ գործողություն առայժմ չձեռնարկել, մինչև կհասկանան հետագա գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից
- Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
- Կա կառավարության, նախարարության թերացում. Բուհեր չընդունված դիմորդների փաստաբան
- Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին