ՌԴ ՕՄՕՆ-ը ձերբակալել է հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին
«Ռուսաստանի հայերի միության» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են հուլիսի 24-ին Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների ձերբակալության տեսաձայնագրություները:
«Ահա թե ինչ է սպասվում անկարգություններ հրահրողներին: Ռուսաստանի ՕՄՕՆ-ը ձերբակալում է հայերի վրա հարձակման մասնակիցներին՝ ադրբեջանցիներին:Ռուսաստանի Դաշնությունում ազգամիջյան խաղաղությունն ու ներդաշնակությունը խախտել փորձողներն անպատիժ չեն մնա»,- ասված է տեսանյութին ուղեկցող տեքստում:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Մարինոյի շրջանում տեղի էին ունեցել ադրբեջանցիների խմբերի մի շարք հարձակումներ հայկական պետհամարանիշերով մեքենաների և հայերի վրա՝ կոտրելով մեքենաները և մարմնական վնասվածքներ հասցնելով մարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին