Apple- ի համահիմնադիրը դատի է տալիս YouTube- ին` կեղծ տեսանյութերի պատճառով
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը և 17 այլ անձինք Google-ի պլատֆորմի YouTube-ի դեմ դատական հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի Գերագույն դատարան, ըստ որի, այդ ծառայության հարթակում տեղադրված են տեսանյութեր, որոնցում Վոզնյակի անունը օգտագործվել է Bitcoin-ի կեղծ սխեմաների մեջ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին ասված է դատական գործի նյութերում:
«YouTube-ում տեղադրվում են կեղծ տեսանյութերի և գովազդերի մշտական հոսքեր, որոնցում օգտագործում են հայցվոր Սթիվ Վոզնյակի և տեխնոլոգիաների բնագավառում նշանավոր այլ ձեռնարկատերերի կեղծ պատկերներն ու տեսանյութերը և խաբեությամբ միլիոնավոր դոլարներ են հափշտակվում YouTube-ի օգտատերերից»,- ասվում է հայցի տեքստում:
Ըստ հայցվորների, ծառայության վրա դրված տեսանյութերում խարդախները պատմել են, թե իբր Apple-ի համահիմնադիրը bitcoin է բաժանում: Տեսանյութերում պնդում են, որ եթե օգտատերերը որոշակի քանակությամբ bitcoin ուղարկեն համապատասխան հասցեին, ապա Wozniak-ը դրանք կրկնակի կվերադարձնի:
Հայցում առկա են YouTube-ի պլատֆորմի սքրինշոթեր՝ համապատասխան տեսանյութերով: Նաև նշվում է, որ կեղծարարներն օգտագործել են այլ հայտնի ձեռներեցների անունները, ինչպիսիք են Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը և Ռոբերտ Կիոսակին:
Հայցվորները պնդում են, որ YouTube-ը տեղյակ է այդ խարդախություններից, բայց քայլեր չի ձեռնարկել տեսանյութերը հեռացնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին