Ադրբեջանը հայտարարել է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին
Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ կներգրավվեն մարտավարական և մարտավարական թռիչքային վարժանքներ՝ մարտական կրակոցներով, երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:
Զորավարժությունները նախատեսված են Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում:
Ասվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան։