1000 եվրո տուգանք` Իտալիայի հարավում դիմակ չդնելու համար
Իտալիայի Կամպանիա շրջանի ղեկավարը, որտեղ գտնվում է Նեապոլը, որոշել է, որ յուրաքանչյուր ոք, ով փակ տարածքում դիմակ չի դնի (հասարակական շենքեր, սուպերմարկետներ, բարեր, ռեստորաններ, խանութներ, հասարակական տրանսպորտ և այլն), պետք է վճարի 1000 եվրո տուգանք: Այս մասին գրում է DNA-ը։
Իտալական մամուլն այս կիրակի հաղորդել է, որ 1000 եվրոյի առաջին տուգանքներն արդեն բաժին են ընկել Սալերնոյի (հարավ) երեք բիզնեսի տերերին, ներառյալ բարի և վարսավիրանոցի, որոնցում ոստիկանությունը պարզել է, որ դիմակ դնելու պարտավորությունը չի հարգվել։
«Եթե մեր համաքաղաքացիները կարծում են, որ խնդիրը լուծված է, դա նշանակում է, որ մի քանի շաբաթվա ընթացքում մենք կվերադառնանք ծանր արտակարգ իրավիճակների», - նախազգուշացրել է Կամպանիայի նահանգապետ Վինչենցո դե Լուկան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան