Լեհաստանը դուրս է գալիս Ստամբուլի կոնվենցիայից
Լեհաստանի աջակողմյան կառավարությունը հայտնել է, որ դուրս է գալիս «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից»։
Ինչպես գրում է Euronews-ը, Ստամբուլի կոնվենցիան աշխարհում առաջին պարտադիր կոնվենցիան է՝ կանանց նկատմամբ բռնությունները կանխելու համար, բայց Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն կոնվենցիայի տեքստը որակել է որպես «վնասակար», քանի որ այն պահանջում է, որ դպրոցները երեխաներին սովորեցնեն գենդերի մասին՝ սոցիոլոգիական տեսանկյունից:
Հանգստյան օրերին Զիոբրոն ասել է, որ երկուշաբթի (հուլիսի 27-ին) նա կսկսի նախապատրաստել պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը:
Ըստ Զիոբրոյի, կոնվենցիայի հոդվածները, որոնք վերաբերում են երեխաների և երիտասարդների կրթության, ինչպես նաև ԼԳԲՏ համատեքստում ընտանեկան հարաբերությունների մասին, ընդունելի չեն:
«Մենք նաև մերժում ենք ընտանեկան հարաբերությունների խթանման ԼԳԲՏ տարրը՝ տեսակետ, որը քարոզում են ձախ կամ միասեռական շրջանակների ակտիվիստները, որոնք ցանկանում են իրենց համոզմունքները վերածել պարտադիր օրենքի», - ասել է նա:
Կիրակի օրը Եվրոպայի խորհուրդը «ահազանգում է», որ Լեհաստանը նպատակ ունի դուրս գալ կոնվենցիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին