Արթուր Դանիելյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել
«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկաացնելով, որ ՀՔԾ-ում իրեն մեղադրանք է առաջադրվել:
«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջացրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարցակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ: Խոսքը էն միջադեպի մասին է, երբ մի անբարոյականի վաստակ ու համատեղության պետ. պաշտոնյա ինձ փողոցում հարվածել էր...»,-գրել է Դանիելյանը։