«Հայրենիք» հիմնադրամի կամավորները մարզերում շուրջ 20 000 բժշկական դիմակներ են բաժանել
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ։
Հիմնադրամից մանրամասնում են, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կամավորների և գործընկեր կազմակերպությունների ջանքերով հերթական անգամ ՀՀ տարբեր մարզերի շուրջ 20 000 բնակիչներ անվճար ստացել են տեղական արտադրության պաշտպանիչ դիմակներ։
«Հատկապես մեր մարզերի ազգաբնակչության շրջանում ակցիան մեծ արձագանք է գտել։ Դիմակների պարտադիր կրման պահանջին զուգահեռ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր բաժինն է ստանձնում` խրախուսելով տեղական արտադրողներին, ինչպես նաև հանրային իրազեկման և բարեգործական նախաձեռնություններով համավարակի դեմ պայքարում մեր համաքաղաքացիներին մենակ չթողնելով»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։