27.07.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսով ևս 221 հիվանդ մահացել է այլ հիվանդությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 187 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-նշում են նախարարությունից։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:
Հարակից հրապարակումներ`
- 26.07.2020. Կորոնավիրուսից 5 հիվանդ է մահացել, գրանցվել է 321 նոր դեպք
- 25.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 հիվանդ
- 24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ
- 23.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, գրանցվել է 469 նոր դեպք
- 22.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան