Տիգրան Աբրահամյան. Շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն:
Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետև Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան:
Այս հանգրվանային ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսևորի և սահմանին գործողությունները ինչ ընթացք կստանան»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Քաղաքական իշխանությունն այդ արձանագրումը պետք է կարողանա տեղափոխի դիվանագիտական հարթություն
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստվել հաջորդ հարվածին
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ռազմական իրադրությունը առանձնապես փոփոխություններ չի կրել
- Տիգրան Աբրահամյան. Տավուշի ռազմական գործողությունները այդպես էլ չեն հանրայնացվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին