Գերմանիայի արտգործնախարարը դեմ է G7 Ռուսաստանի վերադարձին
Գերմանիան դեմ է Ռուսաստանի վերադարձին G7 ձևաչափ։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Rheinische Post-ին տված հարցազրույցում:
Ria-ի փոխանցմամբ, դիվանագետը շեշտել է, որ պատճառը Ղրիմի միացումն է Ռուսաստանին, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում:
«Մինչև այս հարցը չլուծվի, ես Ռուսաստանին հրավիրելու որևէ հնարավորություն չեմ տեսնում», - ասել է Մաասը:
Նա նաև համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությանը՝ G7 գագաթնաժողովին 4 երկրi հրավիրելու մասին՝ Ռուսաստան, Հնդկաստան, Կորեայի Հանրապետություն և Ավստրալիա:
Նախարարի խոսքով, այն ձևաչափը, որը հարմար է Բեռլինին, հենց 7 կամ 20 երկրների ակումբում է, բայց ոչ տասնմեկ կամ տասներկու:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան