ԿԳՄՍ շենքի դիմաց դիմորդները երգով շնորհակալություն հայտնեցին իրենց հետ պայքարող մայրերին
«Մենք չենք հոգնելու»,-հայտարարեցին ԿԳՄՍ նախարարության շենքի վերադարձած ու բողոքի ակցիան շարունակող դրական միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները։
Տղաներից մի քանիսը այստեղ են եկել զինվորական շապիկներով։
«Մեր Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:
Նախարարության շենքի մուտքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ։
Այս պահին ակցիայի մասնակիցները նախարարության շենքի դիմաց նստած են։ Առաջարկեցին ծափահարել դիմորդների մայրիկների համար, որոնք անցած օրերին պայքարի ընթացքում իրենց կողքին են եղել։
Ծափահարություններին հաջորդեց «Ով հայոց մայրեր» երգի կատարումը, որը մերթընմերթ խլանում էր ոստիկանության աշխատակիցների՝ բարձրախոսով հնչեցվող հայտարարություններով։
Դիմորդներից մեկի հայրը հայտարարեց, որ պայքարելու են մինչև վերջ, որպեսզի դրական միավոր ստացած յուրաքանչյուր դիմորդ ընդունվի բուհ։
«Մենք մեր պայքարը շարունակելու ենք, մինչև վերջին դիմորդը դառնա ուսանող»,-հայտարարեց նա։
Դիմորդի ծնողն ասաց, այս պահին նախարարության շենքի դիմաց անելիք չունեն, առաջարկեց առանց կարգը խախտելու, հետիոտնային անցումով գնալ մոտակա այգի, քննարկել հետագա անելիքները։
Մեկ այլ ծնող նկատեց, որ պայքարն ամենօրյա ռեժիմով կշարունակեն, կլինեն կրեատիվ մոտեցումներ, մինչև փաստաբանները հասնեն հաղթանակի։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Երկու անձինք էլ ապօրինի են ձերբակալվել, վարչական ակտերը կբողոքարկենք
- Չընդունված դիմորդները նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը
- Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից
- Փաստաբան. ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով
- Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան