Կատարը ցանկանում է հյուրընկալել 2032թ․-ի Օլիմպիադան
Կատարը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2032 թվականի ամառային Օլիմպիադան անցկացնելու մտադրության մասին:
Ինչպես հայտնում է Gazeta-ն, բացի Կատարից, խաղերը ցանկանում են հյուրընկալել նաև Հնդկաստանը, Ավստրալիան և Չինաստանը: Ներկայացվել է նաև Հարավային և Հյուսիսային Կորեայի համատեղ դիմում:
Հիշեցնենք, որ Կատարն արդեն փորձել է ձեռք բերել 2016 և 2020 թվականների Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունք:
Նշենք, որ Տոկիոյում 2020 թվականի խաղերը հետաձգվել է 2021-ի ամառ՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: