Կոչուբաև. Երկու անձինք էլ ապօրինի են ձերբակալվել, վարչական ակտերը կբողոքարկենք
Դրական ու բարձր միավորներով բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների ակցիայի ժամանակ ձերբակալվածներն ազատ են արձակվել։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, Մասիս Բաբալյանի նկատմամբ ապօրինի ձերբակալման վարչական ակտ է եղել, քանի որ նա կանգնած է եղել մայթին, փողոց չի փակել, իսկ ոստիկանությունը պահանջ էր դրել՝ բացել փողոցը։
Հովհաննես Հարությունյանն էլ, ըստ Կոչուբաևի, միջամտել է, երբ ոստիկանները անչափահաս աղջիկներին փորձել են բերման ենթարկել։
«Կամ մենք կդիմենք վարչական դատարան, որպեսզի ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ»,-ասաց նա՝ ավելացնելով, կամ էլ ոստիկանությունը կդիմի դատարան։
Ինչ վեաբերում է դիմորդների իրավունքների վերականգմանն ուղղված գործողություններին, փաստաբանն ասաց, դեռ վերջնական խորհրդակցություն կլինի, ենթադրում է առաջին հայցով կդիմեն վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու կառավարության որոշումը։
«Այն հակասում է առավել բարձր իրավական ուժ ունեցող առնվազն երկու օրենքի»,-ասաց նա՝ չբացառելով, որ դիմումներ կլինեն նաև ՍԴ, ՄԻԵԴ։
Փաստաբանն ասաց, 100-ից ավելի լիազորագրեր ունեն, վերջին հստակեցումները կանեն, չորեքշաբթի կդիմեն կամ վարչական դեատարան, կամ ՍԴ և ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ դիմորդները, նրանց ծնողներն այսօր եկել էին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար Հարությունյանի հետ։ Սակայն նախարարը դուրս չեկավ, ինչից հետո ակցիայի մասնակիցները նստեցին փողոցի մեջտեղն ու փակեցին ճանապարհը, ինչի հետևանքով ոստիկանները ոստիկանության բաժանմունք տարան մասնակիցներից մի քանիսին։
Ծնողներից մեկը հայտարարեց, որ երթով շարժվում են ԿԳՄՍ նախարարություն՝ շարունակելու ակցիան։
Հարակից հրապարակումներ`
- Չընդունված դիմորդները նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը
- Դիմորդներն ու նրանց ծնողները հրաժարվում են փոխնախարարի հետ հանդիպումից
- Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
- Կա կառավարության, նախարարության թերացում. Բուհեր չընդունված դիմորդների փաստաբան
- Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից
- Բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների ծնողները կդիմեն դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան