Ամբողջ խստությամբ պատժամիջոցները կկիրառվեն նաև նրա նկատմամբ. Մակունցը՝ Հայկ Սարգսյանի առանց դիմակների փարթիի մասին
«Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ հանգստանում են: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ և եղել է առանց դիմակի»,- ասուլիսում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճում առանց դիմակների փարթի կազմակերպելու վերաբերյալ հարցին՝ հայտարարեց Լիլիթ Մակունցը:
Իշխող ղմբակցության ղեկավարը հայտնեց, որ հեռախոսազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ և նա տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել։
Մակունցի խոսքով Հայկ Սարգսյանը հայցել է «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և դիմակ չի կրել այդ պահին և իր տեղեկություններով, Հայկ Սարգսյանը պետք է որ իր գործողությունների համար տուգանված լինի:
Լրագրողները նկատեցին, որ այդ հանգստյան գոտին կապվում է Հայկ Սարգսյանի անվան հետ, Լիլիթ Մակունցը հորդորեց այդ հարցն ուղղել Հայկ Սարգսյանին, և հավելեց, որ պատգամավորը, իրեն ասել է, որ որևէ կապ չունի ոչ հանգստյան գոտու, ոչ էլ միջոցառում կազմակերպելու հետ:
«Ամբողջ խստությամբ պատժամիջոցները կկիրառվեն նաև նրա նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, թեկուզ անզգուշաբար դիմակ չի կրել»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում