Հենզել Մկոյանը պատրաստ է առաջադրվել Վրաստանում որպես պատգամավորի թեկնածու
Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հյուրասիրությամբ մեծ հավաքույթ է տեղի ունեցել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ շրջանի տարբեր գյուղերից:
Aliq.ge-ի փոխանցմամբ, Հենզել Մկոյանը հավաքույթի ժամանակ ելույթի ընթացքում խոսել է իր առաջիկա քայլերի մասին և նշել, որ եթե լինի ժողովրդի ցանկությունը, ապա նա պատրաստ է նորից մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
«Ես, 21 տարի լինելով Վրաստանի խորհրդարանի անդամ, 21 տարի եղել եմ ժողովրդի, կառավարության ու պետության կողքին: Լինելով ձեր խոնարհ ծառան՝ այսօր էլ պատրաստ եմ, ձեր ցանկության ու խնդրանքի դեպքում նորից մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Մկոյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 20-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց մեծամասնական պատգամավորության թեկնածուներին, որոնց շարքում չկար Հենզել Մկոյանը: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից իշխող կուսակցությունն առաջադրել է գործող պատգամավոր Սամվել Մանուկյանի թեկնածությունը:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին