Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին
Հյուսիսային Կորեան տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված առաջին անձը երեք տարի առաջ Հարավային Կորեա փախած քաղաքացին է: Տեղական լրատվամիջոցի հաղոքրդմամբ փախուստի դիմած անձը 2019-իհուլիսին անօրինական կերպով հատելով Կորեաների միջև սահմանը վերադարձել է Հյուսիսային Կորեա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ընը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և փակել այն հատվածը,որտեղ գրանցվել է վարակման դեպքը:
Հյուսիսային Կորեան երկար ժամանակ պնդում էր, թե իրենք կորոնավիրուսով վարակվածներ չունեն, թեև միջազգային մասնագետները դա անհնարին էին համարում:
Համավարակի տարածումը Հյուսիսային Կորեայի համար ծայրաստիճան վտանգավոր կլինի, քանի որ երկրի շատ հատվածներում չքավորություն է տիրում, իսկ առողջապահության համակարգը տկար է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան