Փաստաբան. ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով
Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է՝ այսօր դրական ու բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմերները նախարարի հետ հանդիպման պահանջով լինելու են նախարարության դիմաց։
«Ինձ հետ կապնվեցին Պահանջատեր դիմորդ շարժման անդամները և հայտնեցին, որ վաղը գնալու են ԿԳՄՍ նախարարություն` նախարարի հետ հանդիպման: Տեղեկացնում եմ, որ նշված վայրում չի լինելու որևէ հավաք կամ բողոքի ցույց, հավաքվելու նպատակը բացառապես նախարարի հետ հանդիպելն է: ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին:
Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը` անչափահասների գործերով հանձնաժողովները առանց իրավահաջորդության լուծարված են:
Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետևաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է և համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պտասխանատվություն:
Հարգելի´ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը անխուսափելի:
Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմ
Ղեկավար Ալեքսանդր Կոչուբաև,
Ոստիկանության հետ աշխատանքների պատասխանատու Էրիկ Պետրոսյան»,-գրել է փաստաբանը։
Շարժման անդամներից Հայկ Բաբալյանն էլ հայտնել էր, որ հուլիսի 26֊ին, այցելել են մի քանի մարզեր, որտեղ հանդիպումներ ենք ունեցել մի շարք դիմորդների հետ, ովքեր արդեն հայտնի իրավաբանական խմբին տրամադրել են լիազորագրեր, իրենց անունից դատարան հայց ներկայացնելու նպատակով։
«Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ասեմ՝ անհիմն և անմիտ էր։ Պարոն նախարար, եթե կարծում եք՝ Ձեր նման հայտարարություններով կոտրելու եք մեր պայքարող կամքը, չարաչար սխալվում եք։ Դուք որպես ոլորտի պատասխանատու, պատշաճ կերպով չեք իրականացնում Ձեզ վստահված գործունեությունը։ Մեր պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև մեզ համար ընդունելի հանգուցալուծումը»,-նշել է նա։
Բաբալյանը նաև տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 11։30֊ին լինելու են նախարարության դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
- Կա կառավարության, նախարարության թերացում. Բուհեր չընդունված դիմորդների փաստաբան
- Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից
- Բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների ծնողները կդիմեն դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան