«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը
«Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ը և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ն նախաձեռնել են «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, նախագիծը միտված է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանությանն ու հանրայնացմանը:
Նպատակն է՝ համայնքի բնակիչների կենսական միջավայր բերել հարազատ բնակավայրի պատմամշակութային ժառանգությունը, համայնքում ստեղծել հայրենաճանաչողության, համայնքի հայտնի ու անհայտ հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ու հոգատար վերաբերմունք:
Մրցույթ-փառատոնը հետախույզ-արշավորդ դառնալու և գիտահանրամատչելի ուսումնասիրություններ իրականացնելու լավագույն հնարավորություն է հայրենի բնակավայրը բացահայտել ցանկացողի համար:
Մեր երկրի բոլոր համայնքներում կան քիչ թե շատ մոռացված հուշարձաններ, խոնարհված եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բերդեր և այլն: Փառատոնի մասնակիցները բանահավաք աշխատանքի միջոցով կարող են պարփակել հուշարձանի, հայկական բնաշխարհի, տիեզերքի, բույսերի ու մարդկանց, նրանց կենցաղի մասին ավագ սերնդի մարդկանց ներկայացրած ավանդազրույցները, պատմությունները:
Ուսումնասիրությունը նաև պահպանության միջոց է, իսկ պահպանությունը ենթադրում է նաև ֆիզիկական ոչնչացման դեմ ուղղված քայլեր։
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել՝ 13 տարին լրացած և չափահաս ՀՀ քաղաքացիները, անհատապես կամ խմբով:
Մրցույթ-փառատոնի կանոնակարգին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար պետք է այցելել Toumanian.am կայք։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա