ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:42 28/07/2020 Հայաստան

«Իրատես». Հանգստի գոտին պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, ու նա թքած ունի պարետի որոշումների վրա

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «ժանտախտի ժամանակ խրախճանք» է նախաձեռնել: Սևանի լողափերից մեկում, որը, ըստ տարածվող տեղեկությունների, իրեն է պատկանում, հարյուրավոր մարդկանց է հրավիրել ու «փարթի» կազմակերպել: Ներկաները ո՛չ դիմակ են կրել, ո՛չ սոցիալական հեռավորություն պահել, ավելին՝ պարետի կողմից արգելված նարգիլեն էլ վայելել են վերադիր: Այս ամենի համար Հայկ Սարգսյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվելու: Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է՝ հավաքույթը Սարգսյանը չի նախաձեռնել: «Հայկ Սարգսյանն ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ այլ քաղաքացիներ ևս հանգստանում են։ Տեղեկացրեց, որ դիմակ չդնելն անզգուշություն է եղել: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը։

Իմ տեղեկություններով, նա պետք է որ արդեն տուգանված լինի, անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն: Հայկ Սարգսյանը հերքել է նաև, թե որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստյան գոտու հետ»,- ասել է Մակունցը: Լիլիթ Մակունցի ասածների մեջ ճշմարտություն կփորձեինք փնտրել, եթե համացանցում տարածվող տեսանյութերն ու լուսանկարները ճիշտ հակառակը չապացուցեին: Եթե Հայկ Սարգսյանն ընդամենը մի պահ է եղել այդ «օբյեկտում», ապա ինչպե՞ս է ստացվում, որ նա ներխուժում է ուրիշի համակարգչի մեջ, տիրոջ իրավունքով կանգնում բարմենի սեղանի մոտ և այլն: Պարզից էլ պարզ է՝ հանգստի գոտին պատգամավորինն է, ու նա թքած ունի պարետի որոշումների վրա: Մենք իհարկե դեմ չենք, որ մարդիկ վայելեն հանգիստը, զվարճանան, բայց օրենքը բոլորի համար է: Հայկ Սարգսյանն այս անգամ էլ ջրից չոր դուրս կգա, նրան կտուգանեն 10 հազար դրամով, ու վերջ: Պատգամավորի կյանքում նոր «դեբոշներ», վստահ եմ, նորից են լինելու, ու քանի դեռ նա վայելում է իշխանության հոգածությունը, վայելելու է կյանքը՝ թե՛ ժանտախտի, թե՛դրանից հետո եկող բոլոր օրերին:

Ի տարբերություն Լիլիթ Մակունցի, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանն այն համոզմանն է, որ Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավորը պետք է վայր դնի մանդատը։ Խնդիրը ոչ այնքան հակահամաճարակային պայմանների խախտումն է, ասում է Սուքիասյանը, որքան պարետատան ու անձամբ Փաշինյանի հորդորների և կոչերի անտեսումը։ «Սա իհարկե, կարևոր է, բայց կա ավելի էական պահ. Հայաստանը դեռ ապրում է Տավուշի ռազմական գործողությունների ազդեցության, ռիսկերի փուլում։ Մենք ունենք զոհեր, որոնց յոթը, քառասունքը չի անցել, մենք ունենք վիրավորներ, որոնց մասին արդեն փորձում ենք մոռանալ, և, եթե նկատել եք, նրանց առողջական վիճակի մասին լրահոսը գնալով դառնում է կցկտուր,- նշում է նա ու հավելում,- Այս պայմաններում իշխանական էլիտայի անզուսպ հաճույքներն ուղղակի վիրավորանք են մեր տղաների հասցեին։ Ստացվում է, որ կռիվը՝ կռիվ, ու մի քանի օր անց սկսու՞մ ենք մեր քեֆերը։ Եթե դա արվեր հասարակ քաղաքացիների կողմից, ապա կարելի էր լինել ներողամիտ, և այդ ամենը վերագրել անհատական դաստիարակության խնդիրներին։ Բայց խոսքն իշխանական նեղ էլիտայի ներկայացուցչի մասին է, և սա արժեհամակարգային խնդիր է։ Կա՛մ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ է իր իրական արժեքներով, կա՛մ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր համար նույնպես մերժելի են ռազմական գործողություններից ու հերոս զոհերից հետո նման անպարկեշտ քեֆերը»:

Համավարակային կանոնները խախտելու հարցում Հայկ Սարգսյանը միակը չէ: Օրերս յուրօրինակ մի խնջույք էլ մարզպետներն են նախաձեռնել՝ Դեբեդի վրա «նավարկություն» կազմակերպելով: Գետը նավակով հերոսաբար կտրած-անցած մարզպետները, անշուշտ, հակահամաճարակին որևէ կանոն չեն պահպանել։ Բոլոր դեպքերում, սարսափելին այն է, որ, ի տարբերություն հեղափոխական քայլիստների, «տուգանքի մատերիալ» սովորական մահկանացուներն են դառնում. երիտասարդ տղան, օրինակ, որ հանդգնում է համբուրել սիրած աղջկան, կամ ամռան տապից խեղդվող ու մի պահ դիմակը իջեցնող ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}