Հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացվել․ Արտակ Թովմասյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ողջունելով հյուրերին՝ նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ դրանք ունեն առողջապահական և սոցիալական կարևոր նշանակություն:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին ջերմ ընդունելության համար, նշել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասին և հավաստիացրել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան