ԱՄՆ-ում թրքախոս տղամարդիկ հարձակվել են հայուհու և նրա հնգամյա որդու վրա
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում երկու թուրքերեն խոսող տղամարդիկ հարձակվել են 34-ամյա հայուհու և նրա 5-ամյա որդու վրա: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի մոտ, մի տղամարդ մոտեցել է նրան և սկսել պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները։
Այդ ընթացքում մյուսը խփել է վարորդի կողմի պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը և միաժամանակ մյուս տղամարդուն բղավելով, որ վերջինը «մտապահի այս մեքենան»:
Կինն ու երեխան, բարեբախտաբար, կարողացել են հեռանալ իրադարձության վայրից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան