Աշոտ Միքայելյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Ադրբեջանի զինուժի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել զինծառայողին պարգևատրելու մասին․
«Ա. Գ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան