Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը
Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
«Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ․սահմանված է պարետի N 220-Ն որոշմամբ։
Դրանում կընդգրկվեն մասնագետներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (3), ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» (2), էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից (2)։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի 104 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ»,-նշվում են տեսչությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան