«Լիդիան». Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի
«Հատկանշական է, որ տարածքում գողությունների ու վանդալիզմի ենթադրյալ դրվագների հրապարակումից հետո Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը երեկ դրսևորեց առավել ագրեսիվ պահվածք՝ փորձելով ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին»,-արձագանքելով երեկ Ամուլսարի տարածքում տեղի ունեցած քաշքշուկին՝ նման հաղորդագրություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։
Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Կարող ենք միայն ենթադրել, որ աղմուկը կապված է տարածքում ապօրինությունների բացահայտմանն ուղղված գույքագրման ու դրա հնարավոր արդյունքների հետ։ Նման պահվածքը նաև երեկ ոստիկանության ընդգծված կրավորականության հետևանք է, երբ սեփական համայնքում աշխատելու օրինական իրավունք ունեցող հարյուրավոր մարդկանց շահերը պաշտպանելու փոխարեն, տեղի ոստիկանությունը ապօրինություն իրականացնողների հանդեպ դրսևորում էր աննախադեպ հանդուրժողականություն, օրենքի, այդ համայնքների հարյուրավոր բնակիչների ապրելու, աշխատելու ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովելու իրավունքի հաշվին։
Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։ «Լիդիանը» պատրաստ է սատարել իրենց համայնքում օրինական աշխատելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օրենքի շրջանակներում ապահովել Հայաստանի քաղաքացիների այդ իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Գույքագրման աշխատանքները տարածքում շարունակվում են»։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակ Բունիաթյան.Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում
- «Լիդիան»-ը գույքագրումից հետո կդիմի իրավապահներին
- Շիրակ Բունիաթյան. «Լիդիան»-ն օգտվում է երկրում ստեղծված իրավիճակից
- Բնապահպան. «Լիդիան Արմենիան» սադրանքներ ու բախումներ հրահրելու միտում է ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան